Հասարակություն 

Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները Ժամը 17.00-ի դրությամբ

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 66,731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը):

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. 

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 23370 ընտրող (59.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:

Ասկերանում ընտրությանը մասնակցել է 8665 ընտրող (71.6 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է:

Հադրութում ընտրությանը մասնակցել է 6019 ընտրող (68.4 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 8936 ընտրող (66.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է:

Մարտունիում ընտրությանը մասնակցել է 11258 ընտրող (64.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է:

Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1418 ընտրող (66.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է:

Շուշիում ընտրությանը մասնակցել է 2535 ընտրող (64.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3945 է:

Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 4160 ընտրող (58.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:

Երևանում ընտրությանը մասնակցել է 370 ընտրող 47.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է:

Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից