Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:

118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել:

Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք:

Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում:

Բազմաթիվ խորհուրդներից բացի, քաղաքացիներին հորդորվում է հետևել միայն պաշտոնական լրահոսին, տանից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից