Հասարակություն 

Լուսաբացին Երևանում տեղի է ունեցել կողոպուտ․Shamshyan.com

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում, դեռևս չճշտված տեղեկություններով՝ 2-ից 3 հոգի ապօրինի մուտք են գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, որտեղ առաջին հարկի պատուհանից մուտք են գործել տուն, փորձել թալանել տունը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, տան տերերը՝ 56-ամյա Ա. Բ.-ն, նրա որդիները՝ 40-ամյա Է. Բ.-ն, և 30-ամյա Ս. Բ.-ն դիմադրութուն են ցույց տվել ճիվաղներին, որի ընթացքում տականքները իրենց սև գործը ավարտին չհասցրած դիմել են փախուստի:

Նույն շարքից