Քաղաքականություն 

Ամենավերջին հանրապետական թափթփուկից սկսած մինչև Գևորգ Գորգիսյան՝ բոլորը ազատ խոսում են, գրում են․ Իմքայլական պատգամավորը՝ ընդդիմության մասին

analitik.am

Ընդդիմությունը մանիպուլյացիայի է ենթարկում հանրությանը։ Ստեղծում են անվստահություն, հույս ունենալով, որ անվստահությունը կառավարության կամ մեծամասնության հանդեպ պետք է նշանակի վստահություն իրենց հանդեպ։ ԱԺ արտահերթ նիստին ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների նիստին ներկա չգտնվելուն։

«Այս մանիպուլյացիաները որոշ արդյունքներ տվել են։ Ենթադրենք կառավարությունում բոլորը սրիկաներ են, Ազգային ժողովում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից,- ասաց Ռուբինյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի դահլիճից արձագանքին։- Եթե մենք լինեինք բռնապետական պետություն, վաղուց պլանավորած լինեինք, որ ասենք, Գևորգ Գորգիսյանը մեծ վտանգ է հանրության համար, ուրիշ բան։ Բայց այդպես չէ, ժողովուրդ ջան, ամենավերջին հանրապետական թափթփուկից սկսած մինչև Գևորգ Գորգիսյան բոլորը ազատ խոսում են, գրում են»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն մարտի 31-ին արտահերթ նիստում երկրորդ վերջնական ընթերցմամբ փորձում է ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։

Նույն շարքից