Հասարակություն 

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություններ է տարածել

analitik.am

1.Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանությունը շարունակում է դադարեցրել  զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես և այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

2.Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես շարունակում է  դադարեցնել  անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին):

3.Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։

Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։

Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը։

ՀՀ Ոստիկանություն

Նույն շարքից