Հասարակություն 

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

analitik.am

 

Մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

 

Նույն շարքից