Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի

 

Թուրքիայում մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 46 մարդ։ Այս տեղեկությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 46 դեպք։

847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 92․ 403 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ի համեմատ 31-ին 25․2 տոկոսով աճել է թեստավորումը։

«Մեր թեստավորման կենտրոնները հասել են 75֊ի։ Խնդրում եմ չմոռանալ, որ շփումները ռիսկային են»,- գրել Քոջան։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից