Կարանտինի մեջ գտնվող Ռուսաստանի հայտնի աստղերը ֆլեշմոբ են սկսել համացանցում /Տեսանյութեր/
analitik.am
Ռուս հայտնի աստղերը տնային ֆլեշմոբ են սկսել #LiveCreateLove հեշթեգով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ֆլեշմոբի մասնակցիները համացանցում տեսանյութեր են հրապարակում, որում երգում են, կարդում են հատվածներ իրենց նախընտրած գրքերից և կիսվոմ իրենց պատուհանից երևացող վայրերը:
Ֆլեշմոբի առաջին մասնակիցներից մեկը դերասանուհի Օլգա Կաբոն է, ով ընթերցել է Աննա Ախմատովայի բանաստեղծություններից մեկը։
Հաջորդ մասնակիցը դերասանուհի Մարինա Ալեքսանդրովան է, ով Ինսթագրամի իր էջում հրապարակած տեսանյութում ընթերցել է 1920 թվականին Ֆրանսիայի հարավում մեկուսացման մեջ գտնվող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը։
Դերասանուհի Եկատերինա Վոլկովան կիսվել է մի բանաստեղծությամբ, որն անձամբ է գրել մեկուսացման ժամանակ, իսկ հեռուստահաղորդավար Էռնեստ Մացկևիչիուսն ընթերցել է էսսե, որը նա գրել է 10 տարի առաջ: Ֆլեշմոբին մասնակցել են նաև դերասաններ Վյաչեսլավ Մանուչարովը, Դմիտրի Կարանևսկին, Օսկար Կուչեռան, նկարիչներ՝ Անդրեյ Դարեևը, Յուլիա Կուզնեցովան, Գլեբ Ժուկովը, երաժիշտ Յուրի Ռոզումը, բանաստեղծուհի Վերոնիկա Պոնոմարևան և այլ մշակութային գործիչներ: