Կորոնավիրուս Հասարակություն 

Առաջին անգամ հայտնի ամսագրի շապիկին հայտնվել են բժիշկների լուսանկարները

analitik.am

 

«Grazia» հանրաճանաչ ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին առաջին անգամ բուժաշխատողների լուսանկարներ են հայտնվել: Լուսանկարները հրապարակվել են Ինսթագրում, փոխանցում է Լենտան։

Ֆոտոսեսիային մասնակցել են ռեանիմատոլոգ Ջանիթա Գարիբալան, շտապօգնության ծառայության բժիշկ Ռոզենա Ալին-Խանը, բուժքույր Ռիչենդա Բրաունը և Սառա Բլանշարը:

Կանայք լուսանկարահանվել են բժշկական համազգեստով և հարցազրույց են տվել՝ խոսելով այն դժվարությունների մասին, որոնց հետ նրանք բախվում են աշխատանքի ժամանակ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:

 

Նույն շարքից