Հասարակություն 

Ինչպես ենք մենք՝ հայերս, անվանել իմբիրին

Բայց հայերս հետաքրքիր ժողովուրդ ենք․ ուրեմն Խորենացու ժամանակից սկսած մենք «имбирь»-ը գիտենք «սնգրվեղ» կամ «սնկրվիղ» անուններով, որը ընտիր բառ է՝ իրանական շատ հետաքրքիր բարբառային աղբյուրից վերցված, բայց հին հնդարիական ծագման։

Հետո այդ նույն համեմունքին ծանոթ ենք ավելի ուշ միջնադարում՝ «զանճապիլ», «զնճպիլ», «զնճուպիլ» արաբերենից փոխառյալ տարբերակներով, որոնց արաբերեն նախաձևն էլ իր հերթին կրկին հանգում է իրանական նույն բառի մեկ այլ տարբերակի, ավելի ուշ ունենք նաև «զենջեֆիլ» թյուրքական աղբյուրից, որը սերում է արաբերենի վերոնշյալ բառից։

Բացի սրանք, կան նաև հայակազմ ձևեր՝ «տաքկոճ, կոճապղպեղ», բայց միևնույն է ռուսերենից վերցված «իմբիր»-ն ենք գործածում:

Իրանագետ Վարդան Ոսկանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից