Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում:

Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար:

Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ և առաջընթաց»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից