Հասարակություն 

Չփորձվե´ք մեղադրել քաղաքացիներին, մարդիկ ստիպված աշխատանքի են գնում` հաց վաստակելու. Վարդանյան

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրում է.

Այս նկարը առավոտից պտտվում է համացանցում: Տեղին ու անտեղին, ով հասնում, այս քաղաքացիներին մեղադրում է: Սա գիտե՞ք զուտ ինչի արդյունք է: Սա տրանսպորտային համակարգի բացակայության արդյունք է: Սա քաղաքային իշխանությունները 1.5 տարի սեփական կաբինետում իմիտացիա անելու արդյունք է:

Չփորձվե´ք մեղադրել քաղաքացիներին: Մարդիկ ստիպված աշխատանքի են գնում` հաց վաստակելու: Վստահ եմ` Ձեզանից շատ են ուզում տաքսի նստել կամ անձնական մեքենա ունենալ տեղաշարժվելու համար: Նրանք մեղավոր չեն, որ որոշները գործ անելու փոխարեն ծածածռվելով են զբաղվում:

Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ու՞ր է գնում և ում հետ հանդիպում: Դե տեղորոշե´ք

Նույն շարքից