Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում առաջին անգամ դատական ​​նիստն անցկացվել է WhatsApp-ով

analitik.am

 

Սվերդլովսկի շրջանի Նեվյանսկի քաղաքային դատարանը կորոնավիրուսի պատճառով առաջին անգամ դատական ​​նիստն անցկացրել է օգտագործելով WhatsApp մեսենջերը: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է «Ագորա» իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը:

Նրա խոսքերով, քննվել է տեղի սրճարանի նկատմամբ գործի քննությունը, որը շարունակել է աշխատել, չնայած շրջանային իշխանությունների հանձնարարականին՝ դադարեցնել աշխատանքը հանգստյան օրերին՝ վտանգավոր վարակի տարածումը կանխելու համար:

Դատարանի որոշման օրինակում նշվում է, որ հանդիպումը կայացել է WhatsApp տեսազանգի միջոցով: Արդյունքում, որոշվել է փակել հաստատությունը 45 օրով:

 

Նույն շարքից