Հասարակություն 

Ինչպես պետք է լրագրողներն աշխատեն մինչև ապրիլի 12-ը. պարզաբանում է վարչապետի խոսնակը

analitik.am

168.am-ը գրում է.

«Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով 168.am-ը դիմել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին:

Մանե Գևորգյանը նախ ասաց, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր:

Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, և լրագրողները տնից են աշխատում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որևէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչև կեսգիշեր:

«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:

Մեր ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից