Կորոնավիրուս Հասարակություն 

Թաիլանդում կկալանավորեն կորոնավիրուսի թեմայով կատակների համար

analitik.am

 

Թաիլանդի իշխանությունները կսկսեն կալանավորել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի թեմայով ապրիլմեկյան կատակների համար: Այս մասին հայտնում է «Thai PBS»-ը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։

Նշվում է, որ Թաիլանդում արտակարգ դրություն է մտցվել, և այս իրավիճակում համացանցում կամ լրատվամիջոցներում ցանկացած ապատեղեկատվության տարածում կարող է հանգեցնել խուճապի, ներառյալ՝ ապրիլմեկյան կատակները։ Դրանք կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով և տուգանք՝ 40 հազար բատի չափով:

 

Նույն շարքից