Բարի օր Քաղաքականություն 

Որ 5 ուժերը հայտնվեցին Արցախի խորհրդարանում /պաշտոնական/

analitik.am

 

Քիչ առաջ Արչցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, աղյուսակավորման տվյալների հիման վրա, ներկայացրեց Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ընտրողների թիվը եղել է 104 350, քվեարկությանը մասնակցել է 76 712 քաղաքացի՝ 73,5 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը հասնում է 2418-ի՝ 2,3 տոկոսը:

 

«Արցախի Պահպանողական» կուսակցությունը-2 108

«Միասնական հայրենիք» կուսակցությունը-17 365

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը-2 360

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը-4 717

«Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը-4 269

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը-5 865

«Արցախի հեղափոխական» կուսակցությունը-1 660

«Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական» կուսակցությունը-480

«Անկախության Սերունդ» կուսակցությունը-656

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը-29 688

«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը-3 305

«Միացյալ Հայաստան» կուսակցություն-958

Արզումանյանի խոսքերով, այսպիսով Արցախի խորհրդարանում հայտնվելու են հետևյալ 5 ուժերը՝«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, Արցախի «Ժողովրդավարական» կուսակցություն:

Մանդատները բաշխելու մասին տվյալները հրապարակվելու են 7 օր հետո:

 

Նույն շարքից