Կորոնավիրուս Հասարակություն 

Չինացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել կատուներին

analitik.am

 

Չինացի կենսաբանները հետևել են, թե ինչպես է նոր տեսակի կորոնավիրուսն ազդում տարբեր տնային կենդանիների վրա և եզրակացրել, որ դրանով չեն վարակվում խոզերը, շները, հավերը և բադերը, սակայն օդակաթիլային ճանապարհով կարող են վարակվել կատուները: Կենսաբանների հետազոտությունների մասին տեղեկատվությունը հրապարակվել է bioRxiv գիտական ​​էլեկտրոնային գրադարանում:

«Այժմ գիտնականներն ակտիվորեն մշակում են SARS-CoV-2-ի պատվաստանյութը, ինչը մեզ մոտ կարևոր հարց է առաջացնում, թե որ կենդանիների վրա կարելի է այն փորձարկել: Փորձելով պատասխանել դրան, մենք հետևեցինք, թե որքան տարբեր են մոդելային լաբորատոր կենդանիների տեսակները, ինչպես նաև ընտանի կենդանիները, որոնք վարակված են այս վիրուսով»,-գրել են հետազոտողները:

 

Նույն շարքից