Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանը նոր պաշտոն կստանա՞. Պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

analitik.am

 

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չի բացառում որևէ մեկի հետ համագործակցությունը, եթե ընտրվի նախագահ:

Ինչ վերաբերում է գործող նախագահ Բակո Սահակյանին ու մասնավորապես հարցին՝ արդյո՞ք վերջինս պաշտոն ստանալու է, Հարությունյանը նախ հայտարարեց, թե դեռ վաղուց էր սպասում, որ ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու. «Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում ու օգնելու է Արցախի իշխանություններին: Բայց օգնելու համար պարտադիր պաշտո՞ն է պետք: Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է: Դրանից բարձր ստատուս չկա: Այն ավելին է, քան՝ գործող նախագահը»:

 

 

Նույն շարքից