Հասարակություն 

Հրազդանի քաղաքապետն ասել է, թե որ դեպքում քաղաքացիները կարող են Երևան գնալ

analitik.am

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը գրում է․

«Սիրելի հրազդանցիներ,

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված` ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով:

Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

Հարգելի համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում հետևել սահմանված կանոններին, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Առողջ եղեք...»։

Նույն շարքից