Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանում դպրոցները շուտով կբացվեն. հայ ուսուցչուհի

analitik.am

 

Չինաստանում կյանքը կամաց-կամաց մտնում է մինչկորոնավիրուսային հուն:

Analitik.am-ի հետ զրույցում Չինաստանի Կունշան քաղաքում բնակվող և անգլերենի ուսուցչուհի աշխատող Ա-ն ասաց, որ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ դպրոցներում դասերը կվերսկսվեն. վարակը հաղթահարված է:

«Մեզ էլ դեռ ոչինչ չեն ասել, բայց ապրիլի 3-ից կամ 7-ից դասերը կսկսվեն»,-ասաց նա և հավելեց, որ կյանքն իրենց քաղաքում ընթանում է սովորական հունով, բաց են ռեստորանները, խանութները, բարերը:

Ա-ն նաև նշեց, որ մարդիկ արդեն վերադարձել են իրենց աշխատանքին, յուրաքանչյուրն իր գործով է, փողոցներում մարդկային շարժն այնպես է, ինչպես նախկինում․ «Ամեն ինչ արդեն նորմալ է, կարգավորվել է»,-ասաց Ա-ն:

Ինչ վերաբերում է հանտավիրուսին, Ա.-ն ասաց, որ կարդացել է այդ մասին, բայց իրենք տեղեկություն չունեն այդ նոր վիրուսի մասին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից