Հասարակություն 

Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ, ՌՈ, ԱԻՆ ուժեր․ Պարետ

analitik.am

Պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են:

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք:

Նույն շարքից