Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը

analitik.am

Նոր տեսակի կորոնավիրոսային հիվանդությունից վերջին մեկ օրում Իտալիայում 727 մարդ է մահացել։ Մահացության ընդհանուր ցուցանիշը այս երկրում համաճարակի բռնկման օրվանից հասել է 13 155-ի: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ այս մասին հայտնել է Իտալիայի Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Ապաքինվածների թիվը հասել է 16 847-ի, որը 1118-ով ավելին է նախորդ օրվա ցուցանիշից: Մահացածների թիվը մեկ օրում կազմել է 727 մարդ: Ներկա պահին կա 80 575 վարակակիր»,- ասել է Բորելին՝ հավելելով, որ վարակվածների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 110 574-ի:

Նշենք, որ երկու օր առաջ երկրում արձանագրվել է վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 1600 դեպք, սակայն մեկ օր անց այդ թիվը գերազանցել է 2000-ը:

Նույն շարքից