Կորոնավիրուս Հասարակություն 

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Վարչապետի օգնական

analitik.am

Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին»,- գրել  է նա:

Նույն շարքից