Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Կորոնավիրուսով վարակված երեխաներ քիչ կան, հղիներ՝ նույնպես: Կան իհարկե տարեցներ, ինչպես նաև խրոնիկական հիվանդություններով պացիենտներ: Պացիենտների գրեթե 80 տոկոսն ասիմպտոմ են՝ կամ շատ թեթև ջեմություն ունեն, կամ ունեցել են, սակայն հիմա չունեն, կամ չեն էլ ունեցել, ուղղակի որպես ռիսկի խումբ հետազոտվել են, պազվել է, որ դրական են:

Դա իհարկե չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ անվտանգ են, դրա համար պետք է մնան հսկողության տակ, որպեսզի բարդացման դեպքում արագ զբաղվենք առողջական խնդիրներով: Բացի դրանից, դա կարևոր է, որպեսզի նրանք հիվանդությունը չփոխանցեն այլոց: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է աղբյուրներին, Թորոսյանն ասաց, որ դրանք շատ են, առաջին աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել: Բացի դրանից, գրանցվում են բերովի դեպքեր:

 

Նույն շարքից