Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Երեկ մահացած օպերային երգչուհուն կանչել են թեստավորման, նա այդ պահին հրաժարվել է, ասել է, որ առավոտյան կգնա

analitik.am

 

Երեկ մահացավ օպերային երգչուհի Աննա Սարդարյանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարեց, որ խոսել է վերջինիս հարազատների հետ, այստեղ անձնական և բժշկական գաղտնիք պետք է պաշտպանվի.  «Նա տանը միայնակ է ապրել, չգիտեմ թոքաբորբ ունեցել է, թե՝ ոչ, դա դեռ դիահերձումը պետք է հաստատի: Չգիտեմ՝ դա կհանրայնացվի, թե՝ ոչ»:

Խոսնակն ասաց, որ շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն թեստավորման են հրավիրել և ասել են հոսպիտալացման մասին: Վերջինս այդ պահին հրաժարվել է, ասել է, որ առավոտյան կդիմի, սակայն առավոտյան մահը վրա է հասել. «Նրա շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է: Մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»:

 

Նույն շարքից