Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Զավեշտալի դեպքեր կան, երբ բժիշկները վարակվում են ոչ աշխատանքի վայրում. Արսեն Թորոսյանը հայտնեց նոր դեպքերի մասին

analitik.am

 

Հիմա կդժվարանամ թիվ նշել, սակայն նոր վարակվածներ կան ու ավելանում են, ինչը ցավալի ու անխուսափելի է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածների մասին:

«Հետաքրքիր, զավեշտալի դեպքեր ևս կան, երբ բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակվում, այլ՝ կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են ու մեկուսացումներ են տեղի ունենում:

Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին, ապագայում նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար: Բացի նրանից, որ նրանք մեր քաղաքացիներն են, այս պահին նրանք մեր ամենակարևոր քաղաքացներն են»,-ասաց Թորոսյանը:

 

 

Նույն շարքից