Հասարակություն 

Մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. այդ 800 հեկտարը նշանակություն չուներ. Սասուն Միքայելյան

analitik.am

 

Եթե այսօր զինադադար է, էլի ինչ-որ տեղ էդ տղերքի շնորհքն է, որովհետեւ թշնամին վախենում է, որ եթե ապրիլյան պատերազմում 18-20 տարեկան զինվորները կարողացան էդ հզոր ուժի դեմ կանգնել ու հաղթել, դա պատերազմը մեզնից հեռվացրեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Այս մասին գրում է News.am-ը:

«Մենք այստեղ այցելելով պետք է հասկանանք, որ մենք որպես պատերազմող երկիր, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին: Մենք միշտ պարտավոր ենք դասեր քղել, բայց ցավոք սրտի, էլի սխալներ ենք թույլ տալիս»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ չնայած թերություններին մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. «Այդ 800 հեկտարը նշանակություն չուներ: Դա լայնածավալ հարձակում էր, որին դիմակայեցինք: Այսօրվա բանակը չենք կարող համեմատել 2016-ի բանակի հետ, որովհետեւ թե սպառազինությամբ, թե մնացած ամեն ինչով բանակն այսօր ավելի հզոր է, ավելի մարտունակ է եւ ավելի ժամանակակից տեխնիկայով է զինված»:

 

Նույն շարքից