Կորոնավիրուս Հասարակություն 

Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են

analitik.am

 

Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոավիրուսով վարակը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է համայնքապետ Թարվերդյանը։

«Թեստավորվել ենք, ունեցել ենք դրական պատասխան։ Ես հիմա մեկուսացված եմ Արտաշատի թերապեւտիկ բաժանմունքում։ Արդեն երկրորդ օրն է, որ մեկուսացված ենք։ Մենք ընտանիքով ունեինք ախտանշաններ»,- ասել է նա։

Համայնքապետը պատմել է, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին վարակված է եղել չի իմացել, եկել էր մեզ մոտ։ Բարեկամուհին շփվել է վարակակրի հետ։ Այդ հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկն իր ընկերուհին է, նրա հետ է շփվել ու մեզ էլ փոխանցել։ Հաստատվել է նաեւ հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»։

Թարվերդյանն ասել է, որ համայնքում էլի բնակիչներ կան, որոնք վարակվել են. նրանք նույնպես մեկուսացված են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից