Հասարակություն 

Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիան:

«Ստացվող տեղեկությունների համաձայն, սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շարունակվում են: Ընդ որում, կրակ է բացվում քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ուղղությամբ: Արդունքում կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ պայմանների ի հայտ գալու դեպքում կրկին նստել բանակցային սեղանի շուրջ »,-ասել է նա:

Նույն շարքից