Կորոնավիրուս Հասարակություն 

Պաշտոնաթող գեներալը կոչով է հանդես եկել

analitik.am

Հարգելի բարեկամներ, գործընկերներ

Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլի 2-ին իրականացված ագրեսիայի հիշատակի օրը եւ հիմք ունենալով վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական եւ պառլամենտական ընտրությունների արդյունքները, պատիվ ունեմ դիմելու Արցախի Հանրապետության հարգելի իշխանություններին եւ հասարակայնությանը։ Այն բանից հետո, ինչ 76 հազար ընտրող մասնակցեց Արցախի նախագահական եւ պառլամենտական ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2020 թվականի մարտի 31-ին, մեծանում է հավանականությունը, որ ընտրողներն իրենց ընտանիքների անդամների հետ կարող են վարակվել կորոնավիրուսով։

Այս պայմաններում արտակարգ դրության հայտարարումը Արցախում դառնում է անհրաժեշտ միջոցառում, որը կերաշխավորեի Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների ազգային անվտանգության պաշտպանությունը։ Արցախի բնակչության անվտանգության եւ Ղարաբաղյան հասարակության ապահովման կայունության անհրաժեշտությունից ելնելով, նպատակահարմար է հրատապ կերպով կնքել կոնսենսուսաին համաձայնագիր այն կուսակցությունների եւ դաշինքների կողմից, ովքեր մասնակցել են մարտի 31-ի ընտրություններին, ներգրավելով որակավորված իրավագետներին, քաղաքագետներին եւ պետականագետներին։

Հարգանքներով՝

պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

 

Նույն շարքից