Հասարակություն 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը վստահեցնում է, որ ամեն ինչ անում է քաղաքացիներին օգնելու համար

analitik.am

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։ Այս մասին ասվում է դեսպանության ֆեսբուքյան էջում։

«Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։

Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ [email protected]

Մենք նաև խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ կատարել, ինչպես նաև հնարավորինս աջակցել քաղաքացիներին»։

Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են հրապարակումներ այն մասին, թե Հայաստանի քաղաքացիները մնացել են Մոսկվայի օդանավակայաններում և չեն կարողանում վերադառնալ հայրենիք չվերթների չեղարկման պատճառով։

Նույն շարքից