Հասարակություն 

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Իջևանի բնակիչ, 39-ամյա Վ. Խ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 243 համարանիշի և Ազատամուտ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Վ.Ս.-ի վարած Nissan մակնիշի 10 FF 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նույն շարքից