Հասարակություն 

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից