Հասարակություն 

«Տարօրինակ է, որ Փաշինյանը ռուսական գազի գինը քննարկել է Լուկաշենկոյի և ոչ թե Պուտինի հետ». Գրիվաչ

analitik.am

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են ռուսական գազի գինը: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղարկել «Գազպրոմին»՝ առաջարկելով բանակցություններ սկսել գազի գնի նվազեցման հարցով:

ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչն, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ գազի գինը յուրաքանչյուր երկրի համար պետք է քննարկվի երկկողմ ձևաչափով:
«Տարօրինակ է, որ պարոն Փաշինյանը ռուսական գազի գնագոյացման հարցերը քննարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյի և ոչ թե Վլադիմիր Պուտինի հետ: Սա նման չէ գործընկերոջ հետ բաց, անմիջական երկխոսության»,- РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Գրիվաչը:

Փորձագետն ընդգծել է, որ ներկա պահին համաշխարհային տնտեսությունը գտնվում է վտանգի տակ և պետք է ԵԱՏՄ մակարդակով քննարկումներ նախաձեռնել՝ նվիրված համաճարակին դիմակայելու և դրա հետևանքները հաղթահարելու համար գործողությունները համակարգելու հարցերին և «ոչ թե փորձել բանակցել գազի գնի զեղչի համար»:

Նույն շարքից