Հասարակություն 

Նեմրութ լեռան սրբավայրը կշարունակվի 1 ամսով փակ մնալ զբոսաշրջիկների համար

analitik.am

UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ (Փոքր Նեմրութ) լեռան (2150 մ) սրբավայրը կորոնավավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում զբոսաշրջիկների համար 1 ամսով կրկին կփակվի։

Նշենք, որ  մարտի 12-ից ապրիլի 1-ը արգելվել էր զբոսաշրջիկների այցելությունները Նեմրութ լեռան դամբարանաբլուր-սրբավայր։ Սակայն թուրքական իշխանությունները որոշում են կայացրել մինչև ապրիլի վերջ այն կրկին փակել զբոսաշրջիկների համար։

Բացի այդ զբոսաշրջիների համար կփակվեն նաև Քահթայի շրջանում գտնվող մյուս պատմամշակութային հաստատությունները։

Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության  թագավոր Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:

Լեռան արևելյան և արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի և Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը:

Ermenihaber

Նույն շարքից