Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայում խստացրել են քաղաքացիների տեղաշարժման ռեժիմը

analitik.am

 

Ուկրաինայում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով խստացվել է կարանտինային շրջանը: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի Նախարարների կաբինետը, հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Մաքսիմ Ստեփանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով, երկիրը կսահմանափակի փողոցում գտնվող մարդկանց տեղաշարժման ժամանակը, կփակվեն բոլոր մարզադաշտերը, հրապարակները, ինչպես նաև կարգելվի ցանկացած հասարակական իրադարձություն:

Նաև տեղի բնակիչներից կպահանջվի կրել անձնական պաշտպանիչ միջոցներ: Ուկրաինացիներին արգելվելու է նաև միասին ճանապարհորդել, բացառությամբ երեխային ուղեկցելը կամ որևէ մեկին օգնելը:

Նույն շարքից