Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԳՆ-ն հիշեցնում է՝ ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից

analitik.am

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: ՀՀ ԱԳ նախարարությունը  հայտարարություն է տարածել, որում հիշեցնում է, որ  Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից