Հասարակություն 

Մոտ 20 տարեկան աղջիկը վրաերթի է ենթարկվել Նանսենի փողոցում

analitik.am

Ապրիլի 2-ին, ժամը 20:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինիս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Նույն շարքից