Տեսանյութեր Տնտեսություն 

Կազմակերպությունները պետք է կատարեն իրենց հարկային պարտավորությունները՝ անկախ արտակարգ դրությունից․ նախարար

analitik.am

 

Կազմակերպություններից բողոքներ կան այն մասին, որ արտակարգ դրության այս պայմաններում ՊԵԿ-ը, ինչպես նաև ԴԱՀԿ-ն կալանք են դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում։ Ի՞նչ է անելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և արդյո՞ք կա որևէ մշակված ծրագիր, որպեսզի արտակարգ դրությունից հետո որոշ կազմակերպություններ չհայտնվեն ավելի վատ վիճակում։

Այսօր՝ ապրիլի 3-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արտակագ դրությունը հայտարարված է ու գործում է, որպեսզի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվի, քանի որ պետք է մտածել քաղաքացիների առողջության մասին. «Երևույթն ինքինին կապ չունի այն պարտավորությունների հետ, որոնք քաղաքացիներն ունեն պետության առջև:

Խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային պարտավորություններին: Դրանք պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով: Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կոնկրետ կազմակերպությունները կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն»:

Նախարարն ասաց, որ գիտեն՝ ժամանակները դժվար են, կարիք ունեցող խմբեր կան, որոնց պետությունն աջակցում է, բայց այն կազմակեպությունները և անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է սպասարկեն դրանք:

 

 

Նույն շարքից