Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինը նոր հանձնարարականներ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն ու շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել անհրաժեշտ քանակով մահճակալներ պացիենտներին հոսպիտալացնելու համար, ինչպես նաև ունենալ դեղորայքի, բժշկական սարքավորումների, թեստ-համակարգերի պահուստային միջոցներ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հասցեատերերը պետք է զեկույց ներկայացնեն օրական կտրվածքով, իսկ գործընթացի պատասխանատուն անձամբ վարչապետ Միխայիլ Միշուստինն է:

Բացի դրանից, Պուտինը հանձնարարականներ է տվել նաև Կենտրոնական բանկին, որը պետք է կառավարության հետ միասին մշակեն ծրագրեր՝ կապված հիփոթեքային բնակարանաշինության հետ:

 

Նույն շարքից