Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Լրագրողը պառկել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հատուկ խցիկի մեջ /Տեսանյութ/

analitik.am

«Զվեզդա» հեռուստաալիքի թղթակից Մաքսիմ Կաշեմիրովը փորձարկել է կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխելու համար նախատեսված մեկուսացման խցիկը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Լրագրողի խոսքերով, այն հարմարավետ է, բայց «մի փոքր ճնշող է վերևի թափանցիկ ծածկը»: Մեկուսացման խցիկը հագեցված է նաև հատուկ բռնակներով, որոնք բժիշկներին հնարավորություն են տալիս ավելի հեշտ տեղափոխել ներսում գտնվող հիվանդին:

Լրագրողը նշել է, որ յուրաքանչյուր հիվանդից հետո խցիկները մշակվում են առնվազն երկու փուլով, ինչից հետո դրանք լիովին անվտանգ են դառնում:

Նույն շարքից