Հասարակություն 

Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր էջում գրում է.

Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:

Համբերություն բոլորիս:

Նշեմ, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից