Կորոնավիրուս Հասարակություն 

Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը որոշել էր կորոնավիրուսից հիվանդների «հարցը լուծել» դիակիզմամբ. Լրագրող

analitik.am

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր էջում գրում է.

«Ցավով պետք է արձանագրեմ․ Ազգային Ժողովում, անկախ տարիքից և ստացած կրթությունից, մեծ է թիվը նրանց, ովքեր բացարձակապես չեն տիրապետում բնագիտական առարկաներին։ Օրինակ, ցանկանում են օրակարգ մցնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ: Նախագիծը իբր կորոնավիրուսային հիվանդության #COVID_19 հետեւանքով անձի մահվան դեպքում չեղարկելու էր հերձելու պայմանը։ Բայց, լավ է այն օրակարգից հանվեց։ Հետո պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը "Իմ քայլից" որոշում է, կորոնավիրուսից հիվանդների "հարցը լուծել" դիակիզմամբ։ Էս մարդու ակնոցն ասեմ ու գանգատուփի մեջի մոխրագույն զանգվածի քաշը համեմատե՞մ։

Ես ոչ մի դաս չեմ ուզում տալ, բայց պիտի ասեմ, որ իմանաք, յուրաքանչյուր դիակիզում նախատեսում է վտանգավոր արտանետումներ։ Այդ արտանետումների քանակը մթնոլորտ կարող է գերազանցել մի ջերմաէլեկտրակայանի, ավտոմեքենաների, կամ մեծ գործարանի ծավալները։ Օրինակ, դիակիզարանի գործունեության արդյունքում մթնոլորտ են արտանետվում թունավոր գազեր․ ազոտի երկօքսիդ, ածխածնի օքսիդ, կոշտ նյութեր, մոխիր։ Հարաբերական չեզոքացնել այս ազդեցությունը շրջակա միջավայրի վար կարող է նորագույն տեխնոլոգիաներով դիակիզարանի կառուցումը, որտեղ վառարանը ապահովում է այրում՝ սկսած առնվազն 1100-1200 աստիճանից, ինչը երկօքսիդների արտանետումը ճնշում, նվազեցնում է։

Հայասատանում բավականին երկար տարիներ այս հզորությամբ հրկիզարան այդպես էլ չկառուցվեց։

Հիմնական թափոնների, այդ թվում բժշկական պարագաների ոչնչացումը կատարվում է հարևան Պարսկաստանում։ Եվ եթե Հովհաննիսյանի ասածը պոպուլիզմ չէ, ապա այն առնվազն անտեղյակություն է, թե ի՞նչ պահանջներ կան, որ հրկիզարան կառուցվի։

Համենայն դեպս, ոնց հասկանում եմ, էս մարդիկ ուզում են մեր երկիրը մի մեծ Բոմբեյ սարքեն, որտեղ դիակների այրման արդյունքը ամբողջ քաղաքի, Արարատյան դաշտի վրա կկախվի ու հաշվի առնելով աշխարհագրական մեր դիրքը էտ հոտից մեր սիրտը հա խառնելու է։ Սա առնվազն հրկիզման արտանետումների մասով»։

Նույն շարքից