Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանում առաջին անգամ արգելվել է շների ու կատուների միս ուտելը

analitik.am

 

Չինական Շենչժեն քաղաքում իշխանություններն արգելել են ուտել շների և կատուների միսը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Վերոնշյալ արգելքն առաջին անգամ է ընդունվել Չինաստանի մայրցամաքային տարածքում։ Այն կսկսի գործել մայիսի 1-ից:

Նշվում է, որ սա կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեմ արձագանքման շարունակությունն է, ինչից հետո երկրի իշխանություններն արգելել են վայրի մսի առևտուրն ու սպառումը: Եվ Շենչժենում նույնպես տարածվել է այս արգելքը:

 

 

Նույն շարքից