Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆիլիպինների նախագահը խոստացել է գնդակահարել կարանտինը խախտողներին

analitik.am

 

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է գնդակահարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ներդրված կարանտինը խախտողներին: Այս մասին հայտնում է «Philippine Star» տեղի հրատարակությունը, փոխանցում է Լենտան։

«Ես ստիպված եմ ասել (քաղաքացիներին). Պահպանեք կարանտինի ռեժիմը, քանի որ հակառակ դեպքում ես առանց հապաղելու կհրամայեմ ոստիկաններին գնդակահարել խախտողներին»,-ասել է Դուտերտեն:

Ֆիլիպինների նախագահը կոչ է արել նաև խնամքով վերաբերվել բուժաշխատողներին: Նա նշել է, որ կոպիտ վերաբերմունք ցուցաբերողները նույնպես կպատժվեն:

Նույն շարքից