Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված պացիենտի՝ պատուհանի վրա թողած հուզիչ հաղորդագրությունը բժիշկներին

analitik.am

 

ԱՄՆ Օհայո նահանգի կորոնավիրուսային ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող պացիենտը հիվանդասենյակի պատուհանի վրա հուզիչ հաղորդագրություն է թողել բժիշկներին: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

38-ամյա Նիկ Բրաունը սկսել է գրիպի նման ախտանիշներ է ունեցել: Երբ նրա առողջությունը վատթարացել է, տղամարդը հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Տղամարդը ծանր վիճակում է եղել և ինչ-որ պահի բժիշկները ստիպված են եղել տեղեկացնել նրա կնոջը հնարավոր մահվան ելքի մասին:

Ամեն օր բժիշկներն ու բուժքույրերը Բրաունի հիվանդասենյակի պատուհանին հաղորդագրություններ են գրել նրա համար: Աստիճանաբար տղամարդը սկսել է ապաքինվել: Երբ եկել է հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակը, Բրաունը, բուժքույրերից մեկի օգնությամբ, պատուհանի վրա բժիշկներին պատասխան հաղորդագրություն է գրել․ «Այս պատուհանն իմ կյանքի ամենակարևոր պատուհանն է եղել: Շատ օրեր ես հետևել եմ ձեր քրտնաջան աշխատանքին, որը դուք արել եք իմ և ուրիշների կյանքը պահպանելու համար: Ես չէի կարող շնորհակալություն հայտնել ձեզ այսքան ընթացքում, որը դուք ինձ եք տրամադրել: Ես ուզում եմ, որ դուք իմանաք. Կարծում եմ, որ դուք լավագույնն եք»,-գրել է Բրաունը։

 

Նույն շարքից