Գլխավոր Կորոնավիրուս Տնտեսություն 

Եթե ոսպը թանկ է, նախարարը խորհուրդ է տալիս ընտրել փոխարինիչը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, խոսելով հնդկաձավարի, ոսպի և այլ ապրանքատեսակների թանկացումների մասին, հայտարարել է, որ երկու բան է հնարավոր: Առաջինը վերաբերում է լոգիստիկ շղթաների վնասմանը: Նախարարը նշեց, որ Հայաստանի ապրանքային հոսքի զգալի մասը գալիս է իրանական կողմից, կամ Լարսի. «Չնայած դժվարություններին, ի պատիվ մեր տնտեսվարողների, պետք է ասենք, որ առայսօր հնարավոր է եղել ապահովել կանոնավոր մատակարարումներ»:

Կոնկրետ հտկաձավարի մասով Խաչատրյանն ասել է, որ դրա գները սկսել են բարձրանալ մինչև կորոնավիրուսի ազդեցությունը և տնտեսական դժվարությունները. «Դա պայմանավորված է շուկայով: Բերվում են օրինակներ, որ նախորդ հունվարի հետ համեմատած այս հունվարին արդեն 2 անգամ գնի բարձրացում է եղել:

Մենք հույս ունենք, որ մեր տնտեսվարողներն այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, որ գների բարձրացում չլինի: Եթե ՏՄՊՊՀ-ն նկատի, որ առանձին սուբյեկտներ, օգտվելով իրավիճակից, չարաշահում են իրենց դիրքերը, բավարար գործիքներ ունի այդ երևույթները կանխելու համար»:

«Իսկ եթե մենք տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»,-հավելել է նա:

 

Նույն շարքից