Հասարակություն 

Հումորային գրառում էր. Իմքայլականն արդարանո՞ւմ է

analitik.am

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԹԱՐՄԱՑՎԱԾ!

Քանի որ ստորև գրառումը որոշ մարդկանց կողմից այլ մեկնաբանություններ անելու առիթ հանդիսացավ, ուզում եմ նշել հետևյալը. այս դժվար ու լարված օրերին սա լիցքաթափվելու համար արված հումորային գրառում էր` միայն և բացառված է որևէ հեգնանք մեր գործընկեր վրացիներին ուղղված, ամեն երկիր պայքարելու ինչ-որ ձև է փնտրում, և սա էլ դրանցից մեկն է, հուսամ այն թեկուզ մի փոքր օգուտ կտա:
Առողջ եղեք!

Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»:

Նույն շարքից