Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով տղամարդկանց և կանանց արգելել են միաժամանակ դուրս գալ փողոց

analitik.am

 

Պերուում կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունները կարանտինի ռեժիմ են մտցրել և արգելել տղամարդկանց և կանանց միաժամանակ դուրս գալ փողոց: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն ապրիլի 9-12-ը: Տղամարդիկ կարող են դուրս գալ փողոց երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ կանայք՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Կիրակի օրը որևէ մեկը չպետք է դուրս գա տանից:

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան ասել է, որ կորոնավիրուսային հսկողության նախկին միջոցառումները լավ արդյունքներ են տվել, բայց ոչ այն, ինչի վրա հույս է դրել կառավարությունը: Ըստ նախագահի, գենդերային նոր սահմանափակումները պետք է իսկապես օգնեն:

 

Նույն շարքից