Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ԱԱՏՄ-ից 2 վարակված, 31 մեկուսացած ու ինքնամեկուսացած անձ կա. Հակոբ Ավագյան

 

Ցավոք սրտի մեր հերթապահներից ևս վարակվել են: Այս պահին բարեբախտաբար նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ամսի 1-ից հետո, երբ մեր մոտից գնացել էին «Զվարթնոց» օդանավակայանի հերթապահների օգնելու, մեր Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտանշվեց կորոնավիրուս: Նրա վիճակը լավ է, «Նորք ինֆոկցիոնից» տեղափոխվել է հյուրանոց:

Մյուսի մոտ, ով նրա հետ հերթապահել էր, ևս ախտանշվեց վարակը: Նրա մոտ նաև թոքաբորբ էր կասկածվում, ինչը երեկվա դրությամբ հերքվեց: Հիմա իրավիճակը լավ է:

Ընդհանուր առմամբ Երևանի տարածքային կենտրոնից այսօր ունենք 14 մեկուսացված անձ:

Սահմանային հսկիչ կետերից 6-ը թեստ են հանձնել, արդյունքները բացասական են:

Երևանի տարածքային կենտրոնից ևս երկու կոնտակտավոր անձ կա, որոնց մոտ պատասխանները բացասական են:

Այս պահի դրությամբ Երևանի տարածքային կենտրոնից ունենք 17 մեկուսացված անձ, իսկ 14 անձ ինքնամեկուսացված են: Նրանք ուղիղ կոնտակտավոր չեն, տանն են ինքնամեկուսացված»,-ասաց նա:

Ավագյանի խոսքերով, ստացվում է, որ այս պահին կա 2 հաստատված դեպք և 31 մեկուսացած ու ինքնամեկուսացած անձ:

Փաստորեն, ստացվում է, որ նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարող աշխատակիցները ստուգումներ իրականացնելիս չեն պահպանել զգուշավորության կանոննները, ինչի պատճառով էլ վարակվել են:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից